News Item: : Էրոտիկ լուսանկարների սիրահարը հոսանքահարվել է գնացքի տանիքում
(Category: Misc)
Posted by admin
Friday 30 September 2011 - 10:55:02

Ֆրանսիայում 25-ամյա սիրող-լուսանկարիչը հոսանքահարվել է բեռնատար գնացքի տանիքում, ուր բարձրացել էր էրոտիկ ֆոտոսեսիայի համար:

Դեպքը պատահել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ռեյմս քաղաքում: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, սեպտեմբերի 28-ին 2 լուսանկարիչ ու մոդել-աղջիկը բարձրացել են տեղի երկաթուղային կայարանի տեսակավորման կայան, որպեսզի անսովոր ֆոտոսեսիա անցկացնեն: Ինչ պայմաններում է պատահել դեպքը, հայտնի չէ, սակայն հոսանքահարվելու պահին տղամարդը գնացքի տանիքում մենակ է եղել:
Պատահարի հետևանքով տղամարդը հոսպիտալացվել է 50% այրվածքով: Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել: Ֆրանսիայում էլեկտրաֆիկացված երկաթուղային կայաններում հաստատուն հոսանքի լարվածությունը 1500 վոլտ է, որոշ հատվածներում էլ այն հասնում է փոփոխական `25 կիլովոլտի:

http://ankakh.com/2011/09/147297/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1350 )