News Item: : Բրազիլիայում մարդասպանը սիրահարվել է իր զոհին և ձևացրել վերջինիս սպանությունը
(Category: Misc)
Posted by admin
Saturday 24 September 2011 - 10:45:13

Բրազիլացի վարձու մարդասպան Կառլոս Ռոբերտո դե Խեսուսը սիրահարվել է իր թիրախին ու պատվիրատուին խաբելու նպատակով կետչուպ է լցրել իր զոհի վրա, և լուսանկարն ուղարկել իրեն վարձած անձանց:

Ինչպես գրում է Life News-ը, վարձու մարդասպանը մինչև իր զոհին սպանելը երկար ժամանակ ուսումնասիրել է նրան և նույնիսկ չի նկատել, որ սիրահարվել է: Նրանք սկսել են հանդիպել, շփվել, որից հետո մարդասպանը չի դիմացել և ամեն ինչի մասին պատմել է զոհին` Իրանիլդես Արաուխոյին: Կառլոսը որոշել է պատվիրատուին խաբելու նպատակով ձևացնել Իրանիլդեսի մահը: Լուսանկարում Կառլոսն իր ձեռքում պահում է մեծ դանակ, իսկ Իրանիլդեսը պառկած է գետնին` ամբողջովին կետչուպի մեջ: Պարզվում է, որ սպանության պատվիրատուն Մարիա Սիմոեսն է եղել, ով լուսանկարները ստանալուց մի քանի օր անց պատահաբար տեսել է Կառլոսին և Իրանիլդեսին համբուրվելիս: Այս ամենի ավարտն ավելի զավեշտալի է եղել: Սպանության պատվիրատու Մարիա Սիմոեսը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Կառլոսն իրենից գողացել է 1000 ԱՄՆ դոլար, մինչդեռ պատվերի համար նա վճարել էր 500 դոլար:

http://1in.am/arm/more_entertainment_34716.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1318 )