News Item: : «Գրանտ Քենդիից» խլեցին ռեկորդը
(Category: Misc)
Posted by admin
Thursday 15 September 2011 - 10:17:26

Քաղցրավենիքներ արտադրող ամերիկյան «World’s Finest Chocolate» ընկերությունը հանրությանն է ներկայացրել իր պատրաստած ամենամեծ շոկոլադե սալիկը:

Դրա երկարությունն է 6,5 մետր, լայնությունը՝ 1,2 մետր և այն կշռում է 5529 կիլոգրամ: Նոր նվաճումն արդեն ներկայացվել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար: Ներկա պահին այն համարվում է աշխարհի ամենամեծ շոկոլադը: Հիշեցնենք, որ մինչ այդ ռեկորդը պատկանում էր հայկական «Գրանտ Քենդի» ընկերությանը, որը մեկ տարի առաջ՝ 2010 թ. սեպտեմբերի տասին հայաստանցիներին հյուրասիրեց 4410 կիլոգրամանոց շոկոլադով:

http://asekose.am/?p=50190


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1283 )