News Item: : Կնոջ խելքն ու կառուցվածքն ուղիղ համեմատական են
(Category: Misc)
Posted by admin
Saturday 10 September 2011 - 10:17:34

Ամերիկյան գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, կնոջ մտածելու ունակությունը կախված է նրա կառուցվածքից:

Հետազոտության արդյունքների համաձայն, “տանձաձև” կառուցվածք ունեցող, այսինքն` փոքր կուրծք ու փարթամ ազդրերով կանայք ավելի խելացի են մնացած կանանցից: Բացի այդ, փարթամ ազդրերը նշանակում են, որ կինը ավելի խելացի երեխա կարող է լույս աշխարհ բերել: Իրենց “խելք-կառուցվածք” զուգահեռը գիտնականներն ապացուցել են լրիվ գիտականորեն.”Լիքը ազդրերում կուտակված ճարպը մեծ քանակով օմեգա-3 ճարպաթթու է պարունակում, որը պատասխանատու է հղիության ընթացքում սաղմի ուղեղի զարգացման համար” ասում են գիտնականները: Այս եզրահանգումներն ավելի քան 16 հազար կանանց ու աղջիկների հետազոտության արդյունք են: Գիտնականներն ուսումնասիրվողներին հնարամտության թեսթեր են հանձնարարել ու ավելի կլորիկ ազդրերով կանայք ու նրանց երեխաներն ավելի շատ ճիշտ պատասխաններ են տվել:

http://ankakh.com/2011/09/142857/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1265 )