News Item: : Ռուսաստանի ամենախոշոր շահումը բաժին է ընկել հային
(Category: Misc)
Posted by admin
Monday 05 September 2011 - 09:47:17

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծ դրամական շահումը վճարվել է Սանկտ-Պետերբուրգի բնակիչ Ալբերտ Բեգրակյանին:

Համառուսաստանյան պետական վիճակախաղի հերթական խաղարկությունից նա շահել է 100 միլիոն ռուբլի: Ալբերտը Հայաստանից Սանկտ- Պետերբուրգ է տեղափոխվել 2001 թվականին: Ապրում է կնոջ և երկու դպրոցահասակ դուստրերի հետ: Մինչ խոշոր շահումը նա խանութներից մեկում հսկիչ էր աշխատում: Այնուհետև բացեց փոքրիկ մթերային կրպակ, ապա՝ ավտովերանորոգման արհեստանոց: Բայց այժմ նորաթուխ միլիոնատերն այլևս կարիք չունի օրվա ապրուստը հոգալ զանազան աշխատատեղեր փնտրելով: Նրա համար շատ ավելի բարդ հոգս է դարձել միլիոնները խելամիտ տնօրինելու գործը:

http://asekose.am/?p=48452


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1245 )