News Item: : Կարդաշյանը փորձում է ջնջե՞լ անցյալի հետքերը
(Category: Misc)
Posted by admin
Thursday 01 September 2011 - 11:15:44

Vivid Entertainment ընկերության ղեկավար Սթիվ Խիրշը հայտարարել է, թե բանակցություններ են ընթանում հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Կիմ Կարդաշյանի հետ՝ վերջինիս մասնակցությամբ սիրողական պոռնոֆիլմի վաճառքի իրավունքի համար:

Ընկերությունն այդ ձայնագրությունը ձեռք էր բերել 4 տարի առաջ՝ վճարելով 1 միլիոն դոլար, և Կարդաշյանի «տնային պոռնոյի» ձայնասկավառակների ու օնլայն-նախագծի իրացումից բավականին պատկառելի եկամուտ ունեցավ: Կիմն այն ժամանակ դիմեց դատարան ու պահանջեց 5 միլիոնի փոխհատուցում: Այժմ, ինչպես հավաստիացնում է Սթիվ Խիրշը, անհայտ մեկը փաստաբանի միջոցով դիմել է իրենց և առաջարկել իրեն հանձնել այդ «կոմպրոմատի» նկատմամբ բոլոր առևտրային իրավունքները՝ ցանկանալով ձայնագրությունը ջնջել համացանցից: Հիշյալ խնդրի շուրջ բանակցությունների նախնական գին է հայտարարվել 30 միլիոն դոլարը: Կասկածներ կան, որ այդ գաղտնի գործարքի թիկունքում կանգնած է հենց Կիմ Կարդաշյանը, որն ամուսնությունից հետո ջանում է ջնջել իրեն վարկաբեկող տեսանյութերը:

http://asekose.am/?p=47909


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1235 )