News Item: : «Սամսունգը» հայկական շուկային ներկայացնում է հեռուստացույցներ, որոնք կարելի է օգտագործել նաեւ որպես համակա
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 24 August 2011 - 09:54:43

«Սամսունգը» հայկական շուկային ներկայացնում է հեռուստացույցներ, որոնք կարելի է օգտագործել նաեւ որպես համակարգիչ Samsung Electronics ընկերության հայստանյան ներկայացուցչությունն այսօր լրագրողներին ներկայացրեց հեռուստացույցների ոլորտի վերջին տեխնոլոգիական նվաճումներից մեկը` Smart TV հեռուստացույցը:

«Սամսունգի» հասայտանյան ներկայացուցչության ցեկավար Անդրանիկ Շահբազյանի խոսքով` տեխնոլոգիական վերջին նվաճումների շնորհիվ հեռուստացույցներն արդեն մրցում են համակարգիչների հետ: Նա նշեց, որ Smart TV հեռուստացույցները հնարավորություն են տալիս կարդալ հայերեն լեզվով վեբ-կայքեր, ինչպես օրինակ news.am:Նորագույն այս հեռուստացույցներն արդեն առկա են վաճառքում` «Սամսունգի» եւ «Զիգզագի» խանութներում: Ընդ որում` հեռուստացույցները վաճառվում են «Արտադրված է Հայաստանի համար» հոլոգրաֆիկ նշանով: Արտադրությունը, ըստ Ա. Շահբազյանի, իրականացվում է Եվրոպայում, եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ա. Շահբազյանը խորհուրդ տվեց գնորդներին գնել հենց հատուկ Հայաստանի համար նախատեսված հեռուստացույցները, ասելով, որ այլ երկրներից (ասենք` Դուբայից) բերվածները ֆունկցիոնալ առումով հարմարացված չեն Հայաստանի պահանջներին, իսկ դրանց վերանորոգումը կրկնակի կամ եռակի թանկկարժենա:Smart TV հեռուստացույցներն ունեն հետեւյալ գործառույթները. Samsung Apps, ինտերնետ-բրաուզեր, Search All, Social TV, Allshere:Samsung Apps ծրագիրը հնարավորություն է տալիս ներբեռնել եւ հեռուստացույցում տեղադրել տարբեր ֆայլեր, նույնպիսի հեշտությամբ, ինչպես սմարթֆոնով կամ պլանշետային համակարգիչով:Allshare ֆունկցիան հնարավորություն է տալիս ստեղծել տնային ցանց բոլոր համատեղելի սարքերի միջեւ:
Օրինակ` բջջային հեռախոսի վրա տեղադրված վիդեոները կամ լուսանկարները կարելի է դիտել հեռուստացույցի էկրանին: Search All ֆունկցիան օգնում է գտնել եւ ներբեռնել ցանկացած ֆիլմ, պատկեր կամ երաժշտություն վայրկյանների ընթացքում:Social TV ծառայությունը հնարավորություն է տալիս շփվել Twitter, Facebook եւ Google Talk-ի միջոցով` առանց հեռուստահաղորդման ընդհատման:«Զիգզագ» ՍՊԸ-ի աուդիո-վիդեո բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանն ասաց, որ նոր հեռուստացույցները գնորդին են առաջարկվում 190 հազ.-ից 1 մլն դրամի սահմաններում` կախված անկյունագծի չափից եւ ֆունկցիոնալհնարավորություններից:

http://news.am/arm/news/71743.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1200 )