News Item: : Գերմանիայում թուրք ամուսինն անցորդների աչքի առաջ կտրել է կնոջ կոկորդը
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 24 August 2011 - 09:49:56

Գերմանիայի Սիեգեն քաղաքի երկաթգծի կայարանում ազգությամբ թուրք Օմեր Յավուզը բոլորի աչքի առաջ սպանել է կնոջը եւ վերցնելով 6 ամսական երեխային՝ հեռացել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ սպանության ականատեսները շեշտել են, թե 22-ամյա Օմեր Յավուզը հետեւել է կնոջը եւ երկաթգծի կայարանի գետնանցումում հասել նրան։ 18-ամյա կինը՝ Այլին Իքիզը տեսնելով ամուսնու ձեռքի դանակը փորձել է փախչել։ Սակայն ամուսինը հասել է նրան եւ անցորդների աչքի առաջ սպանել՝ կտրելով նրա կոկորդը, որից հետո վերցրել է կնոջ գրկում գտնվող 6 ամսական երեխային։
Սպանությունից հետո Յավուզը երեխայի հետ գնացել է Թուրքական իսլամական մշակույթի միություն եւ սառնասրտորեն հայտնել, որ սպանել է կնոջը։ Երիտասարդ մարդասպանը կարճ ժամանակ անց ձերբակալվել է։ Նշենք, որ այս դեպքին զուգահեռ Գերմանիայի Մունստեր քաղաքին կից Էմսդետեն ավանում թուրք ամուսինը խեղդել է իր կնոջը, ով եղել է հղիության 8-րդ ամսում։

http://news.am/arm/news/71751.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1199 )