News Item: : Շոտլանդուհին կարող է մահանալ, եթե`սանրվի
(Category: Misc)
Posted by admin
Friday 19 August 2011 - 10:36:47

Բժիշկները շոտլանդուհու մոտ մի հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել` ստատիկ հոսանքի ալերգիա: 13-ամյա Մեգան Ստյուարտը չի կարողանում սինթետիկ հագուստ կրել, փորձում է հեռու մնալ փուչիկներից ու.. երբեք չի սանրվում:

Առաջին անգամ այս անսովոր ախտանիշը երեխայի մոտ դրսևորվել է 3 տարի առաջ: “Ես սանրում էի Մեգանի մազերը, երբ նա ուշաթափվեց ու շուրթերն էլ կապտեցին,-պատմում է նրա 41-ամյա մայրը:- Ես կարծեցի, թե նրա մոտ ինչ որ նոպա է սկսվել ու բժիշկ կանչեցի: Շատ վախեցա”: Հետազոտությունից հետո բժիշկներն աղջկա մոտ ախտորոշեցին մի անսովոր ալերգիայի տեսակ, որը նույնքան էլ անսովոր անուն ստացավ` “սանրած մազերի ախտանիշ” : Ամենայն հավանականությամբ այս ալերգիայի պատճառը ծննդաբերական բարդություններն են: Աղջիկը լույս աշխարհ է եկել սահմանված ժամկետից 12 շաբաթ առաջ: Բժիշկները զգուշացրել են Մեգանի մորը, որ ստատիկ էլեկտրական լիցքը կարող է սպանել աղջկան` անջատելով ուղեղը:

http://ankakh.com/2011/08/139135/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1180 )