News Item: : Շոտլանդիայում լողափին 9-մետրանոց ծովահրեշ են հայտնաբերել
(Category: Misc)
Posted by admin
Sunday 24 July 2011 - 09:43:45

Շոտլանդական Աբերդինա քաղաքից ամուսնական զույգը ապշահար է եղել քաղաքի լողափերից մեկում հայտնաբերած տարօրինակ գտածոյով: Նրանք նկատել են գիտությանն անհայտ ծովահրեշի 9-մետրանոց մարմինը, հաղորդում է Daily Mail-ը:

Մարգարետ եւ Նիկ Ֆլիպենսները լողափին զբոսանքի են հանել իրենց շանը: «Ոչ մի նման բան մենք չէինք տեսել, այդ էակը նման էր մինչպատմական հրեշի»,-լրագրողներին ասել է 59-ամյա Ն. Ֆլիպենսը: Ներկայումս գտածոյով զբաղվում են գիտնականները: Հրեշը նրանց փակուղու առջեւ է կանգնեցրել. գիտությանը նման էակներ հայտնի չեն: Փորձագետները, սակայն, մեկ ենթադրություն ունեն. նրանք կարծում են, որ դա կարող է լինել գրինդա` կետանմանների դասին պատկանող ծովային կենդանի:

http://news.am/arm/news/68889.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1047 )