News Item: : Հարսանիքի օրը հարսնացուին` երիկամ
(Category: Misc)
Posted by admin
Monday 18 July 2011 - 13:51:57

Հարսանեկան նվերի փոխարեն ընկերը որոշեց նորահարսին բառիս բուն իմաստով` իրենից մի մասնիկ նվիրել: 2007-ին Լիան Քենեդիին ախտորոշեցին երիկամների ժառանգական լուրջ հիվանդություն ( հաճախ մահացու ելքով):

Կինն այնքան էր տանջվել ցավերից ու թուլությունից և դոնորական երիկամ ստանալու հույսը լրիվ կտրել էր, քանի որ հերթագրվածների ցուցակում 300-րդն էր: Լիանը հուսահատ էր, երբ նրան ապագա ամուսնու ընկերն օգնության ձեռք մեկնեց. Նա բժշկական բոլոր չոփորոշիչներով համապատասխանում էր դոնոր դառնալու և առանց երկար-բարակ մտածելու, որպես ամուսնական նվեր առաջարկեց իր երկիկամը:”Մենք լրիվ համապատասխանում ենք, դա անհավանական է թվում, Ստյուարտն իմ փրկիչն ու հերոսն է”: Իր բարի կամքի դիմաց Ստյուարտը շատ բան չի ուզում, ընդամենը, որ նորաստեղծ ընտանիքն առաջնեկին կոչի իր անունով: “Ես ընկերներ ունեմ, որոնք պատերազմում են Աֆղանստանում, այ` նրանք են հերոսները, իսկ ես ընդամենը ուրախ կլինեմ օգնել”: Պսակադրության հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին, Կիպրոսում, իսկ երիկամի պոխպատվաստման վիրահատությունն ամենայն հավանականությամբ կկատարվի հունվարին: Իր քայլով Ստյուարտը Լիանին կնվիրի ավելին, քան երիկամն է:

http://ankakh.com


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1025 )