Our news can be syndicated by using these rss feeds.
Բրազիլիայում 1,5-մետրանոց կոկորդիլոսը մտել է տուն
Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգի բնակիչներն ստիպված են եղել դիմել փրկարարներին, երբ իրենց տան հյուրասենյակում 1,5 մ երկարություն ունեցող կենդանի կոկորդիլոս են հայտնաբերել։
Սողունը գտնվել է բազմոցի ետնամասում։ Տան տիրուհին երեխային արագորեն դուրս է բերել սենյակից ու կանչել փրկարարներին, որոնց հաջողվել է վնասազերծել կենդանուն, նախքան այն կհասցներ վնաս պատճառել մարդկանց։ Մասնագետների գնահատականների համաձայն՝ կոկորդիլոսը բավականին առողջ տեսք է ունեցել։ Այդ տարածաշրջանում այս դեպքին նախորդած օրերին հորդ անձրևներ էին տեղացել, և գետերը վարարել էին, ինչի արդյունքում կոկորդիլոսը հայտնվել էր քաղաքի բնակելի հատվածում՝ թաքնվելով տներից մեկում։
http://tert.am
Posted by admin on Friday 25 February 2011 - 11:56:46