Our news can be syndicated by using these rss feeds.
Մոտոցիկլետով սլանալու արագության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել
Ֆլորիդա նահանգի (ԱՄՆ) բնակիչ Բիլ Ուորենը մոտոցիկլետով սլանալու արագության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել, զարգացնելով 502 կմ/ժամ արագություն:
Fox News-ի տվյալներով, ռեկորդն արձանագրվել է ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող ավիաբազայի տարածքում (Մեն նահանգ): Նշենք, որ նախորդ ռեկորդը նույնպես սահմանել էր Ուորենը: 2010-ի հոկտեմբերին նա զարգացրել էր 448,4 կմ/ժամ արագություն, գրում է NEWSru.com-ը: Ինչպես նախկինում, ամերիկացին օգտագործել է Suzuki Hayabusa մոտոցիկլետը: